կարևոր
3658 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-04 12:56
Քաղաքական

Ալիևը, ի տարբերություն շատ ՔՊ-ականների, շատ ավելի լավ գիտի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում Արցախը․ Արծվիկ Մինասյան

Ալիևը, ի տարբերություն շատ ՔՊ-ականների, շատ ավելի լավ գիտի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում Արցախը․ Արծվիկ Մինասյան

Բանակցությունները լինեն Մոսկվայում, Վաշինգտոնում, թե՝ այլ տեղ, եթե մի կողմը ազգային շահերը չի պաշտպանում՝ որևէ միջնորդ չի կարող հայ լինել, քան Հայաստանի իշխանությունները, այնպես որ որտեղ էլ լինեն բանակցությունները՝ բանակցողից է շատ բան կախված։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ի՞նչ փաթեթով են այնտեղ գնացել Հայաստանի բանակցողները, ի՞նչ պահանջ են Ադրբեջանին ներակայացրել, ի՞նչ  են իրենք ուզում ասել։ Բավականին թափանցիկ, բայց միևնույն ժամանակ քողարկված, Փաշինյանը խոսում է Արցախի կարգավիճակի մասին, ինքը թափանցիկ ասում է, բայց փորձում է քողարկել, որ վաղը ինչ-որ մի բան լինի, ասի ինձ ճիշտ չեն հասկացել։ Եթե դու չես պաշտպանում քո շահերը, իսկ դիմացինդ չի թաքցնում իր ագրեսիվ մտադրությունները՝ ինքը առաջ է գնալու»,- ասաց նա։

ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ապտգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ Ալիևը, ի տարբերություն շատ ՔՊ-ականների, շատ ավելի լավ գիտի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում Արցախը, դրա համար ինքը 2-րդ պահանջն է մատնանշում․

«Միջազգային հանրությունն էլ է դա շատ լավ հասկանում և բոլորն էլ խոսել են ինքնորոշման իրավունքի մասին և հստակ է, երբ նույնիսկ Ալմա-Աթայի հիշատակումը, որ կատարում են Ալիևը և Փաշինյանը, նույնիսկ այդտեղ որևէ ձևով Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը չի ներառվում Ադրբեջանի մեջ։ Նույն Փաշինյանը անընդհատ հղում է տալիս նոյեմբերի 9-ի փաստաթղթին, որտեղ գրված է, որ Արցախի այդ հատվածում ՌԴ խաղաղապահ ուժերն ունեն վճռական դերակատարություն։ Հիմա հարց է առաջանում, եթե դու խոսելու ես ԼՂ ժողովրդի մասին, անվտանգության մասին, կամ բոլոր իրավունքների մասին, բա հիմնական երաշխավորներից մեկը՝ ՌԴ-ն ո՞ւր է այդտեղ։ Բա դուք նստած իրար հետ խոսում եք մի ժողովրդի իրավունքի մասին, ու այն կողմը որը պետք է ապահովի իրավունքների պաշտպանությունը ինչո՞ւ չի մասնակցում բանակցություններին։ Փաշինյանի կողմից ցանկացած վարքագիծ, որն ուղղված է ուղիղ Ադրբեջանի հետ որևէ հարաբերություն հաստատելու՝ դուրս է մղում միջազգային այն ձևաչափը, որը ԼՂ խնդրի կարգավորման տեսակետից հիմնարար է, դա ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների ձևաչափն է»- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ այն, ինչ իրենք անում ենք բացարձակապես չի համապատասխանում ոչ իրենց խոստումներին, որով եկել են և զավթել են իշխանությունը և ոչ էլ մեր ազգային շահերին։