Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Պաբլո Պիկասոյի թոռնուհին որոշում է կայացրել վաճառել պապի առանձնատունը Կաննում եւ 126 կերամիկական աշխատանքները` դրանց հետ կապված տխուր հուշերի պատճառով:
64-ամյա Մարինա Պիկասոն կարծում է , որ այդպես նա կկարողանա «տխուր պատմության էջը փակել», գրում է The Telegraph-ը:
Մարինա Պիկասոն հիշել է, թե ինչպես աղքատացած հայրը` իր ձեռքը բռնած, բազմիցս եկել է այս առանձնատան դարպասների մոտ` անտարբեր պապիկից փող խնդրելու: «Այս տան հետ ոչ մի հաճելի հուշ չկա կապված: Հիմա ես հասկանում եմ, որ պապիկս տարված էր գեղանկարչությամբ, իր համար ամենակարեւոր գործով: Բայց երբ դու երեխա ես, դա դժվար է բացատրել»,- պատմել է Պիկասոյի ժառանգը:
Նշվում է, որ առանձնատան համար Մարինա Պիկասոյին արդեն առաջարկել են 172.7 մլն դոլար: