կարևոր
3835 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-11 15:51
Քաղաքական

Փաշինյանը անհասկանալի հանդիպման համար գնաց Գրանադա, իսկ Բիշքեկ չի գնում․ Ալիև

Փաշինյանը անհասկանալի հանդիպման համար գնաց Գրանադա, իսկ Բիշքեկ չի գնում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասել է, որ հայկական կողմը հրաժարվել է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից։

«Հոկտեմբերի 12-ին ռուսական կողմի առաջարկով Բիշքեկում պետք է կայանար Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Մենք դրական էինք ընդունել այս առաջարկը, եւ մեր արտգործնախարարը պատրաստ էր հանդիպել իր ռուս եւ հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից։ Հարց է առաջանում՝ Հայաստան խաղաղությո՞ւն ուզում է։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այս հնարավորությունից։

Հայաստանի վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա, այնտեղ մասնակցում է անհասկանալի հանդիպման, որտեղ քննարկվում է Ադրբեջանը առանց Ադրբեջանի, բայց չի կարող 2-3 ժամ թռչել Բիշքեկ, նա կարեւոր գործեր ունի։ Սա այն է, ինչի մասին բոլորս պետք է պարզ խոսենք», - ասել է Ալիևը՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցների հետ հանդիպմանը:

«Եթե հայկական կողմը մերժի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում ՌԴ միջնորդությունը, կարծում եմ, դրա այլընտրանքը կարող են լինել ԱԳՆ-ների ուղիղ բանակցությունները»,- նշել է Ալիևը