կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-07 11:35
Հասարակություն

Արտերկրում սովորելն այլեւս անիրականանալի երազանք չէ

Արտերկրում սովորելն այլեւս անիրականանալի երազանք չէ

2011-ին ՀՀ ԿԳ նախարարությունը տասնմեկ փաստաթուղթ է ստորագրել, որոնցից ութը` միջպետական մակարդակներում:

 

Նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը Աղվերանում անցկացված սեմինարի ժամանակ նշեց, որ իրենք համագործակցում ենավելի քան երեսուն երկրների ԿԳ գերատեսչությունների հետ:

 

«Համագործակցում ենք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրամիության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ կառույցների հետ: Վերջին 3 տարիների ընթացքում 2000 օտարերկրյա ուսանողներ են ժամանել Հայաստան` տարբեր բուհերում սովորելու նպատակով»,-  ասաց նա:

 

Ամեն տարի ԿԳՆ-ի կողմից ՀՀ քաղաքացիները գործուղվում են տարբեր երկրներ` բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու: Սահակյանի տեղեկացմամբ` ամենից շատ ուսանողները ՌԴ են գործուղվում: «Առաջիկայում նախատեսվում է համագործակցել նաեւ Բրազիլիայի, Կիպրոսի, Դանիայի հետ»,- ասաց նա:

 

Ներկայումս ԿԳՆ-ն շուրջ 12 երկրների հետ ունի կրթաթոշակների փոխանակման պայմանագրեր, որոնց շնորհիվ էլ հայ ուսանողները գործուղվում են արտասահման. բոլոր երկրների հետ մինչեւ 10 կրթաթոշակային տեղեր են սահմանված: Կրթաթոշակների փոխանակումը հիմնականում իրականացվում է Ռուսաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Չեխիայի, Հունաստանի, Սիրիայի, Արաբական Էմիրությունների հետ:

 

Սահակյանը նշեց, որ մինչ մեկնելը ուսանողի հետ կնքվում է պայմանագիր, որի համաձայն`ուսանողը պարտավորվում է վերադառնալ հայրենիք. «Պայմանագիրը կնքվում է որոշակի գույքի գրավի դիմաց, որպեսզի դա նրանց պարտավորեցնի վերադառնալ Հայաստան: Այժմ շուրջ 600 ուսանող է սովորում արտասահմանյան բուհերում»:

 

Իսկ ՀՀ բուհերում սովորում են 2000 օտարերկրյա քաղաքացիներ` հիմնականում Ռուսաստանից, Հնդկաստանից, Սիրիայից, Արաբական Էմիրություններից: