կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-02 03:06
Քաղաքական

Տիգրան Սարգսյանի երազանքն անիրականանալի է

Տիգրան Սարգսյանի երազանքն անիրականանալի է

«Այդ հարցազրույցը փորձ էր անկեղծ խոսակցության այն մասին, թե ինչ պրոբլեմներ կան, նույնիսկ ակնկալում էր այլ տեսակի օժանդակություն: Գուցե իր ուժերը չե՞ն բավարարում բարեփոխումները տանել այնպես, ինչպես կցանկանար: Երկրորդ վարկածը` գուցե իսկապե՞ս գնալուց առաջ արված հարցազրույց էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շրջադարձ» կուսակցության նախագահ Սիմոն Ղոնաղչյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի վերջին հարցազրույցին:

 

Ս. Ղոնաղչյանի խոսքերով` 2005-2007 թվականներին` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք, տնտեսությունը բավական լավ վիճակում էր, գնաճն էլ փոքր էր` ի տարբերություն ներկայի: Եվ բանն այն է, որ այս երկու վարչապետերի տեսլականները ՀՀ-ի ապագայի վերաբերյալ տարբեր են:

 

Տիգրան Սարգսյանի պատկերացմամբ` մեր երկիրը պետք է աշխարհի համար ծառայություններ մատուցող լինի. պետք է ստեղծվեն կրթական, ֆինանսական եւ այլ կենտրոններ:

 

Սակայն, ինչպես նշեց Ս. Ղոնաղչյանը, մենք չունենք դա իրականացնելու ռեսուրսներ, եւ հավանական էլ չէ, որ առաջիկա 10-15 տարիների ընթացքում կկարողանանք կուտակել այդ ռեսուրսները:

 

Ըստ նրա` նման երազանքներ ունենալու փոխարեն հարկավոր է լուրջ քայլեր իրականացնել. «Գյուղատնտեսության խթանման համար վերջին չորս տարիներին էական քայլեր չեն կատարվել, բայց հիմա հասկանում ենք, որ գնաճի զսպման համար լուրջ գործոն կարող է լինել դա»: