Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Կինոռեժիսոր Սարո Վարժապետյանի «Ջրից հետո ավազ է մնում» ֆիլմն առաջադրվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում:
Լրագրողների հետ զրույցում Վարժապետյանը նշեց, որ դերերում խաղում են Մարջ Կիրկոստաս-Թելելյանը, Լեսլի Քալարչյանը, Լուսին Ժամկոչյանը, Կարինե Քոչարյանը:
Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է Թամարը` 80-ամյա մի այրի, այցելում իր հայրենիք` Հայաստան, որպեսզի կատարի վերջերս մահացած ամուսնու վերջին կամքը` ընտանիքով լուսանկարվի Արարատ լեռան դիմաց: Սակայն, ինչպես նշեց Վարժապետյանը, Հայաստան հասնելուն պես` նրանք անակնկալի են գալիս` պարզելով, որ Թամարի ցանկությունը` լուսանկարվելը, այնքան էլ հեշտ չի լինի:
«Երկու տարի առաջ եմ ֆիլմը նկարահանել: Հիմնական գաղափարն այն է, որ մարդիկ պետք է գտնեն իրենց ինքնությունը, վերադառնան հայրենիք»,- ասաց Վարժապետյանը: