կարևոր
2659 դիտում, 1 ամիս առաջ - 2024-08-04 16:14
Հասարակություն

Գլխավորը մեր տղերքին հայրենիք, պատիվ ու երազանք վերադարձնելն է. Բագրատ Սրբազան

Գլխավորը մեր տղերքին հայրենիք, պատիվ ու երազանք վերադարձնելն է. Բագրատ Սրբազան

«Եթե ոմանց համար կարևորն իրենց գլուխն ու ստամոքսն է, մեզ համար գլխավորը մեր տղերքին հայրենիք, պատիվ ու երազանք վերադարձնելն է»,-Շիրակի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ սրբազանը։

«Ինձ իմ Տեր Աստված ասել է՝ գնա՛ ժողովրդին ասա, ես էլ եկել եմ ասելու։

Կընդունեն՝ շատ լավ, չեն ընդունի՝ արյունը քեզնից չեմ պահանջելու, արյունը թող իրենց գլխին լինի։

Ես սա ձեր միջոցով բոլորին եմ ասում, շինական լինեն, քաղաքական գործիչ, թե պաշտոնյա։

Իմ ձեռքերն այդ արյունից ազատված կլինեն այն ժամին, երբ հանդիպելու կլինեմ իմ Տիրոջը։

Այդ արյունը թող լինի բոլոր նրանց գլխին, ովքեր այդ խոսքը կամ ապրումը չեն կարող ընկալել ու ընդունել»- հայտարարեց Սրբազանը։