|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եգիպտական սահմանով անցնելու Իսրայելի տարածք անցնել աֆրիկացի փախստականներին օգնում են բեդվին մաքսանենգներ:
CNN-ը պարզել է, որ այդ ծառայությունն անվճար չէ, իսկ այն փախստականները, ովքեր ի վիճակի չեն վճարել պահանջվող մեծ գումարը, վճարում են սեփական օրգաններով:
«Երիտասարդությունը՝ հանուն մարդու իրավունքների» միջազգային հիմնադրամը եւ EveryOne Group իտալական իրավապաշտպան խումբը տեղեկություններ են տարածել, որ Սինայի թերակղզում աֆրիկացի փախստականների մարմիններ են հայտնաբերել՝ առանց ներքին օրգանների:
Տեղեկություններ կան, որ ներքին օրգանների առեւտրում ներգրավված է Սաուրկա ցեղախումբը:
Ի դեպ, փոխպատվաստման համար անհրաժեշտ օրգանների հեռացումը չի կարող իրականացվել անապատում, առանց համապատասխան պայմանների, գործիքների եւ գիտելիքների՝ չհաշված, որ պոտենցիալ դոնորի առողջական վիճակի նախնական հետազոտություն եւս անհրաժեշտ է: