|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Գերմանիայի կառավարությունը հույս ունի, որ փախստականները կվերադառնան իրենց հայրենիք, երբ այնտեղ իրավիճակը կայունանա: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Նոյբրանդեմբուրգ քաղաքում ունեցած ելույթի ժամանակ: «Մենք ակնկալում ենք, որ երբ Սիրիայում խաղաղություն հաստատվի եւ Իրաքում ԻՊ-ը ոչնչացվի, փախստականները` իրենց բոլոր գիտելիքներով, որ ձեռք են բերել մեզ մոտ, ետ կդառնան»,- ասել է Մերկելը:
Նա ասել է, որ Հարավսլավիայում պատերազմի ավարտից հետո Բալկաններից ետ է վերադարձել փախստականների 70 տոկոսը:
Նշենք, որ 2015 թվականին Գերմանիա է եկել 1.1 մլն փախստական, հիմնականում` Սիրիայից եւ Իրաքից: