|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Tagesanzeiger շվեյցարական թերթը, վկայակոչելով գերմանական ARD հեռուստաալիքը, հայտնում է, որ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականները հաճախ վաճառում են իրենց օրգանները` երիկամը, լյարդի մի մասը, որ թեթևացնեն ֆինանսական ծանր վիճակը: Գնորդները Սաուդյան Արաբիայից և արևմտյան երկրներից են:
Մարդկային օրգանների ապօրինի առևտրով զբաղվողները ծառայություններ են առաջարկում սոցցանցերում, օրինակ` մեկ երիկամը` 30 հազար եվրոյով: Այդ գումարի մեջ է մտնում նաև թուրքական հիվանդանոցներից մեկում փոխպատվաստումը, ընդ որում` շատ դեպքերում վիրահատությունից հետո փախստականներն ուշքի են գալիս ոչ թե հիվանդասենյակներում, այլ փողոցում: