| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            1,1-ից մինչեւ 1,2 միլիոն ուկրաինացի փախստականներ մտադիր են երկար ժամանակով մնալ Լեհաստանում: Այդ մասին հայտարարել Է Լեհաստանի ներքին գործերի եւ վարչակազմի փոխնախարար, փախստականների գործերով Լեհաստանի կառավարության լիազոր Պավել Շեֆերնակերը՝ հանդես գալով նոյեմբերի 10-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօրվա դրությամբ 1 մլն 439 մարդ գրանցվել Է PESEL ռեեստրում (անհատական անձնական համար): Դա ամենաշատն Է ողջ Եվրամիությունում: Չկա մի պետություն, որտեղ այդքան շատ մարդ պլանավորի երկար ժամանակով մնալ»,-ասել Է Շեֆերնակերը:
«Մենք այժմ գնահատում ենք, որ շուրջ 1,1-ից մինչեւ 1,2 միլիոն մարդը մի խումբ Է, որը կցանկանա Լեհաստանում մնալ երկար ժամանակով»,-հավելել Է նա:
Փոխնախարարը նշել Է, որ նրանց ավելի քան 90 տոկոսը կանայք են՝ իրենց երեխաների հետ: Լեհաստանի սահմանային պահազորի վերջին տվյալների համաձայն, փետրվարի վերջից Լեհաստան Է ժամանել Ուկրաինայի 7,6 միլիոն բնակիչ, նրանցից 5,8 միլիոնը ետ Է վերադարձել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: