|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Բոլոր փախստականները և տեղափոխված անձինք պետք է վերադառնան իրենց հարազատ վայրերը. Բաքվում, այսպես կոչված, ԼՂ-ի ադրբեջանական համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը. հայտնում է haqqin.az-ը:
«Մենք քննարկել ենք այդ հարցը Հայաստանում և Ադրբեջանում: Այո, մենք որոշակի տարաձայնություններ ունենք, սակայն ԼՂ հակամարտության լուծման հարցում միասնական ենք»,- նշել է Պոպովը:
«Մենք միայնակ որոշումներ չենք ընդունում»,- հավելել է նա` նշելով, որ արդյունք կլինի այն ժամանակ, երբ կողմերը պայմանավորվեն:
Նշենք, որ համանախագահերը հոկտեմբերի 26-27-ը այցելել են ՀՀ և ԼՂՀ, իսկ այժմ գտնում են Բաքվում: