Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ ՊՆ վարչական համալիրում այսօր տեղի ունեցավ ՀՀ ՊՆ կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք-հանդիպում: Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը: Նա ներկայացրեց հանդիպման նպատակները:
Այնուհետև Մովսես Հակոբյանը սկսեց պատասխանել մրցույթների հնարավոր մասնակիցների հարցերին: Ի դեպ, հարց տվողները, վերջում նշեցին, որ չստացան բավարար պատասխաններ:
«Լևոն և Լամարա» դեղատների տնօրեն Գեղամ Մոսինյանն ասաց, թե ապրիլյան պատերազմական խառը շրջանում զանգել են իրեն և ասել, որ ստերիլ ձեռնոցների մատակարարումն ավելացնի: Ըստ նրա` իր ընկերության հետ պայմանագիր կա կնքված, սակայն հիմա գնորդները ցանկանում են երկու անգամ ավելի շատ ապրանքը նույն գնով ձեռք բերել:
Մովսես Հակոբյանը պատասխանեց, թե հնարավոր է` նրա հետ նոր պայմանագիր չկնքվի, հետո հավելեց, թե դա մատակարարի փնթի աշխատելու պատճառով է: Մատակարարը հակադարձեց, որ ոչ թե իրենց, այլ` ՊՆ-ի: Սրան էլ ի պատասխան, Հակոբյանը նշեց. «Պահուստներ կան, պետք է դրանք անհրաժեշտ չափով պահեստավորված լինեն, հիմա ով ձեզ պատվիրել է, նա էլ իր միջոցներից կվճարի, իրենց էլ կդիմեք»: