Այսօր կառավարության նիստից հետո կառավարության շենքի հետնամուտքից հեռացող` Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը լրագրողների հարցերին պատասխանելուն հակված չէր: Մինչ լրագրողները տարաբնույթ հարցեր էին ուղղում` նրա` վարչապետ դառնալու հավանականության, կառավարությանն անվստահություն հայտնելու եւ այլնի մասին, Վիգեն Սարգսյանը շտապեց դեպի իր ծառայողական մեքենան` ասելով. «Բոլոր հարցերով դիմեք մամուլի ծառայությանը»: Հիշեցնենք, որ վերջերս մամուլում շրջանառվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի` վարչապետ նշանակվելու մասին լուրերը, որոնք Վիգեն Սարգսյանը ո'չ հաստատել է, ո'չ էլ հերքել: