|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Վերջին շրջանում անհնար է չնկատել, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը դարձել է Սերժ Սարգսյանի ստվերը և ամենուր ուղեկցում է նրան: Այս հանգամանքը ներիշխանական տարբեր քննարկումների տեղիք է տալիս: Բոլորը համոզված են, որ Վիգեն Սարգսյանը դարձել է Սերժ Սարգսյանի ամենավստահելի անձանցից մեկը, բայց չեն կարողանում հասկանալ, թե ինչու, կամ այլ կերպ ասած՝ այդ ինչով է նա իր ղեկավարին «հմայել»: Համենայնդեպս, մինչ նրա՝ այդ պաշտոնին նշանակվելը, աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողները Ս. Սարգսյանին այդքան հետևողականորեն չեն «հետապնդել»:
Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի համար Վիգեն Սարգսյանը ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի օրոք նրա հավատարիմ Արմեն Գևորգյանի կարգավիճակը: Երկրում բոլոր տեսակի հարցերը լուծվում են կա՛մ Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ, կա՛մ առնվազն իմացությամբ: Իսկ թե ինչ ապագա է նրան սպասվում, դեռ վաղ է կանխատեսել, առջևում սահմանադրական փոփոխությունների լուրջ փորձությունն է»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։