Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնահը և ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ հաստատել են, որ նախագահ Օբաման որոշել է ապրիլի 24-ի ուղերձում չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս կապակցությամբ լրագրողները մեկնաբանություն խնդրեցին ՀՀ աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից:
«Ես չեմ կարող մեկնաբանել դեռ չհնչած հայտարարությունը»,- ասաց նա:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի` երեկ հղած ուղերձին՝ Վիգեն Սարգսյանը նշեց, որ որևէ նոր բան չի տեսնում: «Տեսնում եմ կրկին մերժողականության և իրերը քողարկելու, ինչպես ժողովուրդն է ասում՝ թացը չորի հետ խառնելու ցանկություն, երբ զոհն ու դահիճը դրվում են նույն հարթակի վրա: Նորից տպավորություն է, թե եղել է պատերազմ, ու ցավում են այդ զոհերի համար, բայց պատերազմներում միշտ կան կողմեր, և յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում իր դիրքորոշումն ու կեցվածքը, և Թուրքիայի ընտրությունն Առաջին աշխարհամարտում բոլորիս հայտնի է»,- ասաց նա: