Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի ապագան Եվրասիական միությունում է, Հայաստանը պետք է մասնակցի ԵվրԱզԷՍ-ին: «Մենք պետք է հստակ նախանշենք արտաքին ինտեգրման կուրսը»,- այսօր հայտարարեց «Եվրասիական ինտեգրացիա» հետազոտական ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Հարությունյանը` «Հայաստանն ու Եվրասիական միության հեռանկարները» քննարկման ժամանակ:
Նրա համոզմամբ` Հայաստանն այլեւս չի կարող պարբերաբար հայտարարել, որ տեսնում է իրեն եվրոպական ընտանիքում` միաժամանակ ամրապնդելով կապերը ԱՊՀ երկրների հետ: Բաբկեն Հարությունյանը հիշեցրեց, որ թեեւ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, սակայն սերտորեն համագործակցում է նաեւ ՆԱՏՕ-ի հետ: Նույնը կարող է լինել այս դեպքում. լինել Եվրասիական միության անդամ` համագործակցելով Եվրամիության հետ: Նա կարծում է, որ Հայաստանը պետք է նախաձեռնող լինի այդ հարցերում, ոչ թե նստի ու սպասի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Իսկ ակտիվանալ պետք է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի` Եվրասիական միության ստեղծման մասին հայտարարությունների ֆոնին:
«Ժառանգություն» կուսակցությունից Հովսեփ Խուրշուդյանը, սակայն, համամիտ չէ: Նա համարում է, որ վարչապետի մակարդակով արված հայտարարությունը, այն էլ` մամուլի հրապարակման միջոցով, դեռեւս ոչինչ չի նշանակում: