|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել էր, թե որտեղ հասավ Ծառուկյանի բիզնեսները ստուգելու գործընթացը:
Ուշագրավ է, որ դա զայրացրեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանին: Նա իր հարցը կառավարությանը տալուց առաջ հայտարարեց. «Ես հորդորում եմ այլևս Գագիկ Ծառուկյանի անձի, բարի համբավի հետ կապված քննարկում ու վերլուծություն այս բարձր ամբիոնից չանել: Երկրի խնդիրները թողած` ոմանք ուզում են քաղաքական դիվիդենդներ քաղել: Սա անթույլատրելի է, խորհուրդ չեմ տալիս որևէ մեկին Գագիկ Ծառուկյանի ֆոնի վրա կայանալ ու ինքնակայանալ»: