|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Պաշտոնական տվյալների համաձայն` երիտասարդության շրջանում գործազրկության տոկոսը 27 է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Հարությունյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ հոկտեմբերի 14-18-ը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Երիտասարդական ակումբների դաշնության համագործակցությամբ, նաեւ Եվրախորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, Ծաղկաձորում անցկացվել է միջազգային «Երիտասարդական նախաձեռնությունները` հակաճգնաժամային դեղամիջոց» ծրագիրը:
Ծրագրին մասնակցած` Եվրախորհրդի անդամ երկրների 30 ակտիվ երիտասարդներ ներկայացրել են հետճգնաժամային իրավիճակի ազդեցությունն իրենց երկրների երիտասարդության վրա: Երիտասարդներն ընդունել են համատեղ բանաձեւ, որը կոչված է թեթեւացնելու հետճգնաժամային ազդեցությունը երիտասարդների գործազրկության մակարդակի վրա:
Նոր ճգնաժամի հավանականությունը երիտասարդները չեն բացառել, առավել մտահոգված են եղել Եվրոպայի ներկայացուցիչները:
Ա.Հարությունյանը նշեց, որ առաջիկայում Երիտասարդական ակումբների դաշնությունը նախատեսում է Հայաստանում անցկացնել երիտասարդ գործարարների համաժողով, որին կհրավիրվեն Սփյուռքի երիտասարդ գործարարները, եւ համապատասխան պայմաններ կստեղծվեն հայրենիքում ներդրումներ անելու համար: