|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, թե, նախնական տվյալներով, քանի մարդ է մասնակցել ընտրություններին: Նրա խոսքով` ընտրությանը մասնակցել է 1 260 840 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 48.63 տոկոսը:
Ըստ Մուկուչյանի` Երևանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 849 913 է, իսկ քվեարկությանը մասնակցել է 404 599 մարդ կամ 47.06 տոկոսը:
ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակում ընդգրկված էր 2 մլն 592 481 մարդ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ժամը 20:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր քվեարկելու իրավունք ունեցող 2,587,785 քաղաքացիներից 1,574,947-ը կամ 60,86 տոկոսը: