կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-01 14:31
Հասարակություն

Այսօր Աշխատավորների օրն է. պաշտոնական տվյալներով` 225 500 գործազուրկ ունենք

Այսօր Աշխատավորների օրն է. պաշտոնական տվյալներով` 225 500 գործազուրկ ունենք

Այսօր Աշխատավորների միջազգային օրն է, տոն, եւ այս առումով հետաքրքրական է, թե Հայաստանում զբաղվածության  վիճակն ինչպիսին է:

 

ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն' 2013 թվականի վերջին եռամսյակում-2014 թվականի սկզբին Հայաստանի Հանրապետության աշխատանքային ռեսուրսները կազմել են մոտ 2 միլիոն 232 հազար մարդ: Աշխատանքային ռեսուրսների ամբողջ ցուցանիշի մեջ կանանց թիվը կազմում է մոտ 1 միլիոն 214 հազար 800 հոգի, տղամարդկանց թիվը' 1 միլիոն 17 հազար 100 հոգի:

 

Աշխատանքային ռեսուրսների ամբողջությունից' 2 միլիոն 232 հազար հոգուց, ընդամենը մոտ 1 միլիոն 392 հազար 200-ն է տնտեսապես ակտիվ բնակչությունը, իսկ մնացած 839.8 հազար հոգին տնտեսապես ոչ ակտիվ բնակչության կազմի մեջ են մտնում:

 

Տնտեսապես ակտիվ բնակչությունից 1 միլիոն 166 հազար 700-ը զբաղվածներն են, 225.5 հազարը' գործազուրկները:

 

Տնտեսապես ակտիվ բնակչությունից' 1 միլիոն 392 հազար 200 հոգուց, 725 հազար 600 հոգին տղամարդիկ են, 666 հազար 600 հոգին' կանայք: Զբաղվածներից կանայք են 550 հազար 200 հոգին, իսկ զբաղված տղամարդկանց թիվը կազմում է 626 հազար 500 հոգի: Գործազուրկների մեջ էլ կանայք գերակշռում են' 225 հազար 500 հոգուց 109 հազար 100-ն են տղամարդիկ, իսկ կանանց թիվը հասնում է 116 հազար 400-ի:

 

Նշենք, որ գործազուրկների ամբողջ բանակից ընդամենը 60.4 հազարն է համարվում պաշտոնապես գրանցված գործազուրկ, որոնցից 43 հազար 800-ը կանայք են: