կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-12 17:08
Հասարակություն

Երիտասարդների 48.7 տոկոսը չունի ամսական եկամուտ

Երիտասարդների 48.7 տոկոսը չունի ամսական եկամուտ

Տեղեկացրել էինք, որ ամփոփվել է «ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտությունը: «ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտությունն իրականացրել է Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի կազմում գործող Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԵՈւԻ)՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցության շրջանակում:

 

Երիտասարդների 48.7%-ը չունի ամսական եկամուտ, 21.7%-ի ամսական եկամուտը չի գերազանցում 50 հազար դրամը, 12.1%-ինը՝ 50-100 հազար դրամ է, 4.5%-ինը՝ 100-150, 3.4%-ինը՝ 150-200, 2.4%-ինը՝ 200-300 հազար դրամ է, երիտասարդների 20.2%-ը նորմալ կյանքի համար ակնկալում է 200-300 հազար դրամ եկամուտ:

 

Հարցված հաշմանդամություն ունեցող 370 երիտասարդների 20.5%-ը ունի դրամական եկամուտ, 79.5%-ը չունի, զբաղված է 21%-ը, 20.4%-ի համար աշխատանքի ընդունման հարցում հիմնական դժվարությունն է աշխատանքային փորձի բացակայությունը, 17.9%-ի համար խտրականությունը հաշմանդամություն ունեցող երիտասարդների նկատմամբ, 11.1%-ի դեպքում աշատելու ընդունակության նկատմամբ թերահավատություն է դրսևորվել, 8.6%-ի հանդեպ՝ կանխակալ վերաբերմունք հաշմանդամություն ունեցող երիտասարդների նկատմամբ:

 

Հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աշխատաշուկայում ներգրավելու համար բացակայում են՝ համապատասխան աշխատատեղերը (28%), տրանսպորտային համակարգի հարմարեցումը (17%), պատրաստակամությունը գործատուների կողմից (15%):