կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-04 11:25
Տարածաշրջան

Ադրբեջանում պաշտոնական տվյալներով զոհերի թիվը շարունակում է աճել

Ադրբեջանում պաշտոնական տվյալներով զոհերի թիվը  շարունակում է աճել
Ադրբեջանում, ռազմական հոսպիտալում մահացել է հուլիսի 31-ից օգոստոսի 1 ադրբեջանական կողմի չհաջողված դիվերսիայի ժամանակ վիրավորված Անար Վիդադի օղլու Գարազադեն /1996թ. ծնված/: Այդ մասին հայտնում է ադրբեջանական АПА-ն:
Այսպիսով՝ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտնում է 13-րդ զոհի մասին:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ի հաղորդագրության համաձայն՝  ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ:
Ամենայն հավանականությամբ՝ առաջիկա օրերին զոհերի թիվը կշարունակի աճել:
Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր: