|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հատկապես վերջին շրջանում հասարակության ուշադրության կենտրոնում են բանակն ու բանակի խնդիրները: Սա նորմալ է, եւ միշտ էլ այսպես պետք է լինի, սակայն նպատակը պետք է լինի ոչ թե դատափետելն է, այլ վերահսկողություն սահմանելը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մտավորականները` զորամասին» ՊՆ նախաձեռնության մասնակից, գրականագետ Դավիթ Գասպարյանը:
«Ես հասկանում եմ, որ բանակը հանգստյան տուն, առաջողարան չէ, տղամարդկային ուժ է պետք: Սակայն կան նաեւ վատթարագույն երեւույթներ, որոնց հետեւանքները սպանություններն են»,- ասաց նա:
Նրա խոսքերով` բանակում ագրեսիայի աղբյուր կարող է լինել այն, որ հասարակության տարբեր շերտերի մարդիկ են այնտեղ լինում` գրագետ, անգրագետ, եւ պետք է այնպիսի միջավայր ստեղծել, այնպիսի մոտեցում պետք է լինի սպաների կողմից, որ զինվորներն իրենց ճնշված, ստորացված չզգան:
Հասարակական գործիչ Աշոտ Բլեյանն էլ նշեց, որ բանակում տեղի ունեցող իրադարձությունների վերահսկումը մարդու քաղաքացիական իրավունքն է. «Լավ է, որ քաղաքացիական սեկտորը վերահսկողության տակ է առնում բանակը, եւ փոխանակ բանակի վերնախավը ընդառաջի դրան, տեսնում եք՝ ինչ աղմուկ եւ վրդովմունք է առաջացել»: