| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Այս ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվեցին նրանով, որ ավելի ակտիվ եղավ հետընտրական շրջանը, քան նախընտրականը: Հայաստանի քաղաքացիները «տուպիկի» առաջ կանգնեցրին թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը: Բոլորիս համար կանխատեսելի արդյունքն ընտրություններից սկսված՝ դրվեց կասկածի տակ»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է «Empyray» խմբի մեներգիչ Սարգիս Մանուկյանը:
Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլի մասին` Սարգիս Մանուկյանը, հայտնում է թերթը, ափսոսանք է հայտնել, որ քաղաքական գործիչը նման ծայրահեղ քայլի է դիմել, բայց մյուս կողմից էլ՝ նշել է, որ սա վկայում է երկրում տիրող ծայրահեղ իրավիճակի մասին: Նա ասել է, որ այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն իր քայլը որակել է ոչ թե՝ զորակցություն կոնկրետ անձին, այլ քաղաքացիական շարժմանը, որը սիրում է իր երկիրը:
«168 Ժամի» փոխանցմամբ, նա նաև կարծիք է հայտնել, որ եթե հասարակությունը ցանկանում է, որ նախորդ փորձերի նման հետընտրական շարժումը չձախողվի, պետք է հասարակությունն ավելի ակտիվ լինի: