կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-20 16:19
Իրավական

Հասարակությունը պետք է դադարի գողական մտածելակերպ ունենալ. ոստիկանապետը՝ Գորիսի միջադեպի մասին

Հասարակությունը պետք է դադարի գողական մտածելակերպ ունենալ. ոստիկանապետը՝ Գորիսի միջադեպի մասին

ԳԱԼԱ-ն գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր՝ երկրորդ քաղաքի ընդհանուր օպերատիվ իրավիճակին ծանոթանալու նպատակով: Մինչ աշխատանքային խորհրդակցություն անցկացնելը նախ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրուցեց: Մայիսի 2-ին Սյունիքում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո ինչպե՞ս գործեց ոստիկանությունը, որ միջադեպի մասնակից Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, իրավապահ մարմինները՝ հանձինս ոստիկանության, չկարողացան բերման ենթարկել:

 

ԳԱԼԱ-ի այս հարցին արձագանքելով՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց, թե այդ օրերի ընթացքում ոստիկանությունն ուղղակի փորձում էր գործել օրենքի սահմաններում. «Ոստիկանությունը միշտ կարողանում է ամեն ինչ անել, մենք ունենք մեր ֆունկցիաները, որոնք կատարում ենք պատշաճ: Պետք է սովորել օրենքով աշխատել, երբ դու անօրինականության դեմը փորձում ես առնել անօրինականությամբ, դու նույն իրավախախտն ես դառնում: Սկզբունքը մեկն է. ամեն մեկն իր ֆունկցիան պետք է կատարի, քննչականն իր ֆունկցիան, ոստիկանությունն իր ֆունկցիան պետք է կատարի, եւ կոնկրետ պետք է սահմանազատել դրանք մեկը մյուսից»,- նշեց Վ. Գասպարյանը: Հիշեցնենք՝ օրեր շարունակ ՀՀ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն նամակագրությամբ էին զբաղված, ոստիկանությունից հայտարարում էին, թե Տ. Խաչատրյանին բերման ենթարկելու որոշում դեռեւս չկա, եւ որ նման հրահանգ չեն ստացել, քննչական մարմնից՝ նման ցուցում գրավոր ուղարկվել է, հետո պարզ դարձավ, որ Տ. Խաչատրյանին ոստիկանները բերման ենթարկել չեն կարող, քանի որ նա Հայաստանից բացակայում է: Ոստիկանությունը պրոֆեսիոնալ չգործե՞ց, որ Տ. Խաչատրյանին հաջողվեց հատել սահմանը, թե՞ այլ խնդիր կար, հետաքրքրվեցինք ոստիկանապետից.

 

«Իսկ ու՞ր է այն մարդը, ով մեղադրվում է, 3 օր հայտարարություններ չկային, ոչ մեկը չէր խոսում դրա մասին: Ոստիկանությունը կարող էր անօրինական մեթոդներ օգտագործել, ճնշել ծեծվածներին եւս մեկ անգամ, որպեսզի ցուցմունք տան, անե՞ր ոստիկանությունը դա, չի արել դա ոստիկանությունը, չի պատրաստվում անել: Եվ պետք է դադարի հասարակությունը, օգտագործեմ տերմինս, գողական մտածելակերպ ունենալ, երբ որ ծեծում են, երբ որ ծեծվում են, մենք չենք ասի՝ գնացեք գտեք, դուք չեք ասի, մենք էլ չենք գտնի»,- նշեց Վ. Գասպարյանը»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: