կարևոր
7624 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-25 18:19
Քաղաքական

Բոլոր նրանք, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, կոչ եմ անում վաղը լինել Հանրապետության հրապարակում․ Մհեր Մելքոնյան

Բոլոր նրանք, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, կոչ եմ անում վաղը լինել Հանրապետության հրապարակում․ Մհեր Մելքոնյան

Սիրելի՛ հայրենակիցներ, իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը երկիրը տարան և այս օրերին էլ շարունակում են տանել կործանման՝ հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագույն կորուստների առջև, փոշիացնելով տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները և խոցելի դարձնելով ազգային անվտանգությունը: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը:

«Տավուշում կատարվածն ազգային աղետ է և դավաճանություն։

Այս օրհասական իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհն ապազգային իշխանության հեռացումն է։

ՔՊ-ական խմբակի ներկայությունը մեր կյանքում դարձել է անկարելի ու անթույլատրելի։

Բոլոր նրանք, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, կոչ եմ անում մայիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, լինել Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր անկախ պետականությանը։

Այլևս ժամանակ չունենք:

Այսօր քան երբևէ Հայրենիքը մեր միասնականության և վճռականության կարիքն ունի։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված․․․»։