կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-20 12:01
Իրավական

Կալանավորվել է արևածաղկի սերմ գողանալու համար

Կալանավորվել է արևածաղկի սերմ գողանալու համար
Հոկտեմբերի 19-ին` ժամը 19.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները  գողություն կատարելու կասկածանքով Փոքր Վեդի գյուղից բերման են ենթարկել 35-ամյա մի տղամարդու:


Ոստիկանության լրատվականից yerkir.am-ին հայտնեցին,  որ նա հոկտեմբերի 14-ին համագյուղացու տանը կից պահեստարանից գողացել է մոտ 500 կգ արևածաղկի սերմ` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:

 

Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: Բա արժե՞ր: