|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ-ում հաքեր Էնդրյու Աուրենհայմերին դատապարտել են 3,5 տարվա ազատազրկման 120 հազար iPad-ներից տվյալներ գողանալու համար: Նրան հաջողվել է ձեռք բերել մի շարք հայտնի մարդկանց տվյալներ, այդ թվում` Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի եւ Չիկագոյի քաղաքապետ Ռամ Էմանուելի, որոնք այնուհետեւ տեղադրել է Gawker ռեսուրսում. տեղեկացնում է Russia Today-ը:
Գիտակցելով, որ բացահայտվել է, նա մի պատմություն է հորինել, թե փորձել է այդպիսով ավելի անվնաս դարձնել համացանցը, սակայն դատարանը մնացել է անհողդողդ ու դատապարտել է նրա ազատազրկման:
Հաքերի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը բողոքարկելու է դատավճիռը: