|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մերձմոսկվայում ՀՀ 4 քաղաքացու են ձերբակալել` Կալուգայի շրջանում բանկի վրա կատարված ավազակային հարձակման և 18 մլն ռուբլի հափշտակելու մեղադրանքով. հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ-ն:
Ըստ իրավապահների՝ զինված կողոպուտը տեղի է ունեցել 2014-ի օգոստոսին:
«Հանցագործության կասկածյալները ձերբակալվել են: Նրանք ՀՀ չորս քաղաքացիներ են՝ 36-44 տարեկան», - ասված է հաղորդագրությունում:
Քրեական գործ է հարուցվել «Ավազակային հարձակում» հոդվածով: Կասկածյալներին կարող է մինչեւ 15 տարվա ազատազրկում սպառնալ: