|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Գյուղատնտեսության ոլորտում առկա ռիսկերի մասին խոսելով` գյուղատնտես Հարություն Մնացականյանը «Հայկական օրակարգ. տնտեսական ռիսկեր. կյանքի դժվարացում» թեմայով քննարկման ժամանակ նշեց. «Հայաստանի գյուղատնտեսությունը, լինելով շատ խոցելի և զգայուն ոլորտ, պահանջում է խնդիրների անհետաձգելի շտապ լուծումներ, ինչը Հայաստանում վերջին տարիներին չի կատարվում։
Երկրում 200 հազար տոննայից ավելի ներմուծվում է անասնակեր, որի գները, Լարսի փակվելու հետ կապված և ներկա իրավիճակով պայմանավորված, տնտեսվարողները չհիմնավորված բարձրացրել են։ Եվ հենց սրանով էլ պայմանավորված, որ Հայաստանում տեղի է ունենում մեծաքանակ անասունների, թռչունների մորթ, ինչը բացասական հետևանք կարող է ունենալ, քանի որ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի վերականգնումը պահանջում է երկար տարիներ։
Այսօր ունենք մեծաքանակ սերմնացուի դեֆիցիտ, չկա գարնանացան գարու, ցորենի սերմ և այլն, այս խնդիրն ավելի է խորանալու, եթե ռուս-ուկրաինական պատերազմը ձգվի մինչև մայիսի վերջ և հունիս»։
Նրա խոսքով՝ սպասվում է ձեթի շատ բարձր գնաճ։
Մանրամասն՝ տեսանյութում։