|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պարզվում է` բոլորիս կողմից սիրված արեւածաղկի սերմերն իրականում մեծ վտանգ են ներկայացնում մեր առողջության համար. տեղեկացնում է drugs.am-ը` իրենց կազմվածքի մասին հոգացողներին հիշեցնելով, որ 100 գրամ արևածաղկի սերմը պարունակում է 500 կկալ, ինչը հավասար է շոկոլադե մեկ սալիկի:
Բացի այդ` արևածաղիկը հողից կարողանում է վերցնել իրեն անհրաժեշտ բոլոր տարրերը, այդ թվում՝ կադմիում, որը վնասակար է մարդու առողջության համար:
Արևածաղկի հաճախակի օգտագործումը կարող է ազդել մարդու նյարդային համակարգի և երիկամների վրա: Այն մեծ վնաս է հասցնում նաեւատամներին. քայքայում է ատամների էմալի ծածկույթը և նպաստում ատամնաքարի առաջացմանը: Արևածաղկի սերմերը նաև վատ են անդրադառնում ձայնալարերի վրա:
Գաստրոէնտերոլոգներն էլ ասում են, որ այն առաջացնում է ստամոքսի այրոց և կույրաղիքի մեծացում: