|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ քննչական կոմիտեից 590 000 ԱՄՆ դոլար գողանալու աղմկահարույց գործով 2 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Փաստինֆո» գործակալությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այս գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` կալանավորվածը ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանն է։
Հիշեցնենք` մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը մայիսի 20-ին քննիչի կեղծ վկայականով մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Նա ՔԿ շենք է մուտք գործել աշխատանքային ժամին (16։30-ի սահմանում) ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։