Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
2008 թվականի ֆինանսական ճգնաժամը լուրջ ազդեցություն է ունեցել հայաստանյան տնտեսության վրա, իսկ դրա երկրորդ ալիքը ավելի բարդ իրավիճակ կստեղծի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսական գիտությունների թեկնածու Գրիգոր Հայրապետյանը:
Տնտեսագետը նշեց, որ հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում գլոբալ ճգնաժամի երկրորդ փուլի մասին սկսել են ավելի հաճախ խոսել: Եվ սա օբյեկտիվ պատճառներ ունի. ճգնաժամի երկրորդ ալիքի պատճառ կարող է լինել ԱՄՆ-ի եւ եվրոպական մի շարք երկրների` օր օրի ավելացող արտաքին պարտքը:
Սակայն դեռեւս հստակ չէ, թե երբ է վրա հասնելու այդ ալիքը. դրա մասին միջազգային որեւէ կազմակերպություն կանխատեսումներ չի արել: Նույնիսկ հայտնի չէ, թե ինչ թափ կունենա այն` ավելի հզո՞ր կլինի նախորդից, թե՞ ոչ:
Սակայն փորձագետը չի բացառում, որ այն ավելի հզոր կլինի: Սա բացատրվում է այն բանով, որ երբ ճգնաժամի առաջին ալիքը սկսվեց ԱՄՆ-ից, Եվրոպան համեմատաբար ամուր դիրքերում էր, սակայն ներկայումս թե' Եվրոպան, թե' Նահանգները թուլացել են:
Ճգնաժամի այս նոր ալիքի դեպքում ավելի կսրվի սոցիալական իրավիճակը, կբարձրանա գործազրկության մակարդակը: Չի բացառվում, որ նույն իրողությունը լինի նաեւ Հայաստանում: Այս վիճակից խուսափելու համար պետք է ունենալ զարգացած կամ զարգացող տնտեսություն: