Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Մեր քաղաքականության ստրատեգիան պետք է լիներ ամեն կերպ խուսափել համաշխարհային այս սևի ու սպիտակի բաժանման մեջ հայտնվելուց, սակայն գործող կառավարությունն ամեն ինչ արեց, մեզ այդ բաժանման կիզակետ մտցնելու համար, համապատասխան վտանգներով հանդերձ: Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա նաեւ նշել է. «Հայաստանի հանրությանը բաժանելով սև ու սպիտակի, այն մասնատելով, ատոմիզացնելով ու խաոսի վերածելով, հայտնի անձը սև ու սպիտակի բաժանումն արդեն տարածում է միջազգային հարաբերությունների վրա:
Հանրությանը ներազգային օրակարգով մասնատելուց հետո, հիմա նույն հանրությունը բաժանվում է մասերի ըստ արտաքին քաղաքականության օրակարգի ու տեղի է ունենում մի բան, ինչն աներևակայի էր, հանրային եթերում արդեն բացեիբաց Սպիտակ են հայտարարվում Թուրքիան ու Ադրբեջանը, շուտով Սև կհռչակվի նաև Իրանը, սակայն դա դեռ մի կողմ:
Արտաքին քաղաքականությունը ներկայացնելով նման պարզ սխեմայի մեջ, որտեղ գոյություն չունի ազգային շահ, այլ կան էմոցիաներ, արդեն Հայաստանն է սկսում դրսի երկրների համար ընկալվել սևի ու սպիտակի երանգներով: Մենք դառնում ենք սև գլխավոր խաղացողներից մի մասի համար ու սպիտակ (օգտագործվող խաղաքարտ) մյուսների համար: Մենք տեսնում ենք, թե ինչի է դա հանգեցրել Ուկրաինայում, ժամանակին ինչ եղավ Վրաստանի հետ:
Ցանկացած սթափ երկիր միջազգային հարաբերություններում պետք է խուսափի նման բաժանումներից: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակն ու դիմակայության ռեսուրսների բացակայությունը, սա կարող է ողբերգական ավարտ ունենալ:
Բայց քանի կա հայտնի անձը, որը երկրի գոյությունը վտանգելով, միայն նման եղանակով է կարողանում իր ֆիզիկական գոյությունը երկարաձգել, մենք այս վտանգավոր թնջուկից դուրս գալու ելք չունենք»։