Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Կազանում կայանալիք հանդիպումից կարելի է ակնկալել ե'ւ առաջընթաց, ե'ւ կատարյալ փակուղի. «Երկիր»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Ըստ նրա` հնարավոր է` Կազանում երկու նախագահները հայտարարեն, որ սկզբունքորեն ընդունում են կարգավորման հայեցակարգը, որն աշխատանքային փաստաթղթի ձեւով գտնվում է բանակցությունների սեղանին: Մյուս կողմից` շատ մեծ է բանակցային գործընթացը փակուղի մտցնելու հավանականությունը, որովհետեւ Ադրբեջանում շրջանառվում է պատերազմի անխուսափելիության գաղափարը, որն ուղեկցվում է շփման գծում լարվածությամբ:
Վահրամ Աթանեսյանի կարծիքով` Ադրբեջանին հարկավոր է հասկացնել, որ Լեռնային Ղարաբաղը չի խուսափելու պատերազմից, եթե այն դառնա անխուսափելի:
Իհարկե, ըստ նրա, Ադրբեջանը Կազանում կփորձի ցույց տալ, որ ընդունում է կարգավորման հայեցակարգը, բայց որեւէ փաստաթուղթ ստորագրելուց կխուսափի. Կազանում կընդունվի ոչինչ չասող, ընդհանուր ձեւակերպումներով եւս մեկ հայտարարություն, որը թերեւս կարձանագրի ինչ-որ առաջընթաց բանակցություններում, իսկ սկզբունքների համաձայնեցման համար կնախանշվի նոր ժամանակ:
Վ. Աթանեսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ժամանակն է, որ միջնորդները ձեռնպահ մնան նախագահների մակարդակով հանդիպումներ անցկացնելու պրակտիկայից, քանի որ բարձր մակարդակով համաձայնություն չի լինի, եթե ավելի ցածր մակարդակի հանդիպումներում չեն քննարկվում ապագա խաղաղության բոլոր բաղադրիչները: