Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի և սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում մեզ պետք է ոչ թե քաղաքացիական և քաղաքական ուժերի միջև պատերազմ, այլ միասնականություն և համերաշխություն, քանի դեռ ամեն ինչ կորսված չէ՝ ազատեք բոլոր բերման ենթարկվածներին և վե′րջ դրեք գործիչների հետապնդումը՝ իրենց քաղաքական հայացքների համար։
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում մտահոգիչ հետքայլ է մեր պետականության կայացման գործում:
Կոչ եմ անում իշխանությանն ու ընդդիմությանը ողջամտություն և զսպվածություն ցուցաբերել, քանի որ ներքին իրավիճակի ապակայունացումը մեր երկիրը դարձնում է գերտերությունների խաղերի թատերաբեմ։ Իշխանություններին հորդորում եմ իսկույն սանձել ոստիկանության անհամաչափ գործողությունները և թույլ չտալ բիրտ ուժի կիրառում և գործել հեղափոխության արժեքներին համահունչ: Թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանություններին կոչ եմ անում Հայաստանը զերծ պահել ցնցումներից: Պետք է նստել կլոր սեղանի շուրջ և գտնել ուղիներ երկրում ծագած ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից երկիրը հանելու համար, նստել և գտնել ուղիներ, այլապես նման իրավիճակը հանգեցնելու է քաղաքացիական առճակատման։
Այս խժդժությունները թուլացնում են մեր երկրի՝ առանց այն էլ խարխուլ սահմանները և թշնամիներին տալիս հնարավորություն՝ կոշտ գործողությունների դիմել Արցախի հարցում: Հայաստանը մշտապես պարտվել է այն ժամանակ, երբ միասնական չի եղել, հիշե՛ք, որ մենք ունենք արտաքին մարտահրավերներ և Արցախյան ազատագրական չավարտված պատերազմ: