| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ծաղկաձորում հոկտեմբերի 11-15-ը կանցկացվի «Հայկական ճակատագիրը օտարագիր հայ գրողների ստեղծագործության մեջ» թեմայով համաժողովը: Օտարագիր հայ գրողների չորրորդ համաժողովը ամբողջապես նվիրված է անկախության 20-ամյակին:
«Համաժողովի ընթացքում մենք ծանոթանում ենք սփյուռքահայ մեր գրողների ստեղծագործություններին, որոնց մեծ մասը նվիրված են Մեծ Եղեռնին»,- yerkir.am-ին ասաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը` հավելելով, որ սփյուռքահայ գրականությունն այսօր, ճիշտ է, ծաղկում է ապրում, բայց երիտասարդ ստեղծագործողներն այնքան էլ ակտիվ չեն:
«Նմանատիպ համաժողովները նպաստում են հայագիտության զարգացմանը, հայ գրականության շրջանակների ընդլայմանը, գրողների փոխադարձ ճանաչողությանը»,- ասաց բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը:
Նա կարծում է, որ հայ գրականությունը մեծ ներդրում պետք է ունենա հայության խնդիրների լուծման հարցում. «Ի վերջո, ազգային գրականությունը ստեղծվում է ազգային լեզվով»:
Իսկ գրող-հրապարակախոս Բաբկեն Սիմոնյանն էլ կարծում է, որ գիրը և գրականությունը պետք է լինի այն օղակը, որը կմերձեցնի հայերին: «Համաժողովը նպաստում է ազգապահպանման գործին, միավորում աշխարհի տարբեր ծայրամասերում ապրող հայերին եւ գրականությունը»,- ասաց նա` հավելելով, որ չպետք է առանձնացնենք օտարագիր հայ գրողներին մեր գրողներից, քանի որ նրանք մեր գրողներն են և իրենց ստեղծագործություններում փորձում են արտացոլել Հայաստանում տիրող իրավիճակը: