կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-11 18:23
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը մերն է, մերն է լինելու և մինչև վերջ պայքարելու ենք հանուն Արցախի․ Հռիփսիմե Արշակյան

Այսօր այստեղ ենք՝ համաշխարհային հանրությանն ասելու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ ըստ Yerkir.am-ի ասաց Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ Հռիփսիմե Արշակյանը Արարատի մարզի Վեդի քաղաքում  Արցախի Հանրապետության դրոշը բարձրացնելու արարողությունից հետո։

«Արցախի Հանրապետությունը համայն հայության հպարությունն է։ Արցախի Հանրապետության դրոշը մեզ համար խորհրդանշական է։ Այս դրոշի համար թշնամու դեմ կռիվ են տվել մեր պապերը, հայրերը, եղբայրները։ Այս դրոշը կարողացել ենք պահել մեր հազարավոր զոհերի արյան գնով։ Արցախը մերն է, մերն է լինելու և մինչև վերջ պայքարելու ենք հանուն Արցախի»,-ասաց Հռիփսիմե Արշակյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․