|
Փոխարժեքներ
05 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
«Այս իշխանությունները 2018 եկան` խոստանալով արմատախիլ անել կոռուպցիան։ Այս մարդիկ արմատախի՞լ են արել կոռուպցիան, թե՞ փաթեթավորել են, թե՞ այնպես են արել, որ կոռուպցիան բացահայտելն ավելի դժվար լինի, ավելի աննկատ, համակարգային ու գրագետ դառնա կոռուպցիան»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին նիստի ըթնացքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ներկայացրել է «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին» հաղորդումը։
Անդրադառնալով Արթուր Նահապետյանի կողմից ներկայացված մի քանի տվյալների՝ Քրիստինե Վարդանյանն ասաց. «Այս ամենը խոսում է նախընտրական տենդի մասին։ Այս մարդիկ եկել են կոռուպցիան արմատախիլ անելու, կոռուպցիոներներին նստեցնելու խոստումով, բայց որևէ բան չեն արել, եկել է ընտրություն, մարդիկ հարցնում են՝ բա ձեր խոստումները ի՞նչ եղան։ 6 ամիս առաջ ոտք ու ձեռք ընկած փնթի գործեր են հրապարակում, այն կարգի փնթի, որ մեկի գործի մեջ քոփի փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործը։ Այդ կարգի գործերով ուզում են ձեզ ասեն՝ մեզ քվե տվեք։ ՔՊ-ին ընտրել նշանակում է ընտրել, որ իրենք 4,5 տարի էլի բան չանեն, վերջին 6 ամսում ոտք ու ձեռք ընկած գան ձեր դռները, խոստանան նույնը, ինչ նախորդ ընտրություններին, խաբեն ձեզ»։
Մանրամասն՝ տեսանյութում։