Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախկինում արված սխալների մեջբերումը ձեզ չի ազատում այսօրվա արված սխալների պատասխանատվությունից, սա հիշեք մեկընդմիշտ։ Հետաքրքիր է, որ ոչ մի ՔՊ-ականի ելույթ չի հերքել այն փաստը, որ նման խախտում կա, պարզապես փորձ է արվել այդ խախտմանը գնահատական տալ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Ի՞նչից եք վախենում այդքան այդ գնահատականից։ Մինչև հիմա ինչքան բան եք խախտել ու մարսել, մինչև հիմա ինչքան բան եք խաբել ու մարսել, այս անգամ այդ գնահատականից ինչքան եք վախենում։ Խոսել եք դատական համակարգի անկախությունից՝ դատարաններն եք շրջափակել, ՍԴ-ն եք ՔՊ-ացրել, խոսել եք ընտրական գործընթացների թափանցիկությունից՝ ձեր իսկ վարչության ընտրությունը կեղծիքով եք իրականացրել։ ԿԸՀ հանձնաժողովի նախագահ եք ընտրել մեկին, որը տվյալ պահին միաժամանակ և անկախ մարմնի թեկնածու էր, պատգամավոր էր և կուսակցության վարչության անդամ էր, տվյալ պահին ինքն իրեն քվեարկել է, որ ապահովեք ձեր անհրաժեշտ ձայների քանակը։ Սեդան էլ է ձերը, ՍԴ-ն էլ է ձերը, ինչի՞ց եք վախենում»,- ասաց նա։