կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 17:30
Քաղաքական

Ձերը խաղաղություն չէ, այլ աճուրդն է՝ հանուն իշխանության. Լիլիթ Գալստյան

Ձերը խաղաղություն չէ, այլ աճուրդն է՝ հանուն իշխանության. Լիլիթ Գալստյան

«Ծառերը» վիպակում Հրանտ Մաթևոսյանը  մի հրաշալի հաստատում ունի՝  «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»:

Երեկ ԱԺ-ն՝ իրեն վայել մի մանկական և պարզունակ պատճառաբանությամբ/, իբրև թե տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ/ հրաժարվեց է ԱԺ դահլիճը տրամադրել «Հայաստան» խմբակցությանը՝  նախապես ծրագրած Հայ-թուրքական հարաբերություններին նվիրված լսումներ անցկացնելու համար։

Այնքան պարզ է ամեն բան և  անթաքույց․  անցյալը Օ-ացնող և ուրացող ՔՊ-ական իշխանությունը շարունակում է հեզ ու հլու հաճկատարի վարքով՝ դրական ազդակներ ուղարկել թուրք-ադրբեջանական եղբայրությանը։

Այսպիսին է «Խաղաղության դարաշրջանի» ՔՊ-ական համոզումն ու դիմակը ․սա  մեր ինքնությունը ստորացնելու, ազգային ինքնասիրությունը  գետնաքարշ դարձնելու, նաև ՝ վաղվա հույսը թաղելու թուրքի ձեռագիր է։

Օրեր առաջ, երբ ՔՊ-ականները փրփրաշուրթ,  իրենց առաջնորդի հանգույն ԱԺ-ում հիմնավորում էին, թե Արցախի ապագան Ադրբեջանի կազմում է, այնքան հստակ էր, որ սրանք  ջնգում է  «անասունի ու մարդու արանքում ընկած տարածությունը»։

Չկա այդ սահմանը, չկաս դու որպես ազգ, որպես հավաքական քաղաքական միավոր, որպես հայ, որպես պետություն։ Ու դու այն ես, ինչ ես հիմա՝ ցելավի բերանն ընկած ոստի պես մեկ Մոսկվայում ես, մեկ՝ Բրյուսելում, մեկ՝ Բաթումիում, մեկ՝ ուր որ կկանչեն․․․

 Ու ես ճանապարհներին՝   ազգն աճուրդի հանելու այս քստմնելի ճանապարհներին, երկրի բոլոր սահմանները մերկացրած ճանապարհներին, հիշողությունը կորցրած կենդանու անհոգությամբ   մաշվում է ազդը, կարծես երեկ  չէին մեր երեխեքը բայրաքթարների տակ կոտորվում։

Մի՞թե դուք հաշիվ չունեք ձեր անցյալի հետ․․․

Մի՞թե բայրաքթարների տակ նաև մեր արժանապատվությունը ոչնչացավ։

Մեր վերքերը դեռ թաց են ու մեր արյունող վերքի վրա թուրքական շպար տարածելու ոչ քաղաքական, ոչ բարոյական իրավունք դուք չունեք։

Ձերը խաղաղություն չէ, այլ  աճուրդն է՝ հանուն իշխանության, հանուն տեսակային վրեժի, հանուն վարձկանության․․․

ԶԱՐԹՆԵ՜Լ, ԴԻՄԱԴՐԵ՜Լ, ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ

 

Լիլիթ Գալստյան

ՀՅԴ անդամ,

«Հայաստան» խմբակցության պատգամավոր