|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Ռոբին խնդիրներ ունի, սակայն մենք հույս ունենք, որ նա կվերականգնվի: Նույնպիսի առողջական խնդիր ծագեց «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ վերջին հանդիպումից հետո: Երեկվա բուժզննությունն էլ ցույց տվեց, որ վիճակը լուրջ է: Մեր ընտրանին շատ այլ տարբերակներ կարող է գործածել: Հարձակման գծում` Ուոլտերս, Լոնգ, Կոկս, մենք մեր բոլոր խաղացողներին ենք վստահում: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա նրանք հզոր հարձակման գիծ ունեն, իսկ պաշտպանությունում հաճախ սխալվում են»,- Տարդելիին է մեջբերում Guardian-ը:
Իռլանդիայի հետ մեր տնային հանդիպումից հետո պարզ դարձավ, որ այս թիմն ունի ընդգծված առաջատար` Ռոբի Քին: Արագ և տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստ, ով հանդես է եկել «Լիվերպուլում», «Տոտենհեմում», այժմ էլ` «Լոս Անջելես Գալաքսիում»: Տրապատոնին դժվար թե պահեստայինների նստարանից խաղադաշտ կարողանա դուրս բերել համարժեք ֆուտբոլիստի: Եթե անգամ Քինը խաղա, ապա պարզ է, որ չի կարողանա դաշտում լիարժեք մոբիլիզացնել իր ուժերը:
Իսկ Հայաստանի համար սա, իհարկե, հաջողություն է: Հարկ է նշել, որ միջազգային մամուլն այս հանդիպումը բնորոշել է իբրև Տրապատոնի-Մինասյան հակամարտություն: Իսկ իռլանդացիների գլխավոր մարզիչը ֆուտբոլային աշխարհում հայտնի է իբրև լավագույն ստրատեգներից մեկը: Հետևելով հայկական մարավարությանը, հատկապես` վերջին հանդիպումներում, կարելի է եզրակացնել, որ Մինասյանն էլ պակաս տակտիկական մտածողություն չունի: