Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանի հարազատներն ու ընկերներն այսօր հավաքվել էին Նուբարաշեն ՔԿՀ-ի շենքի դիմաց՝ նշելու Արթուրի ծննդյան 48-րդ տարեդարձը:
Արթուրի՝ «Վերնիսաժ»-ում աշխատող ընկերները տորթ էին բերել ՔԿՀ: Նմանօրինակ ակցիայով նրանք նպատակ ունեին հերթական անգամ բարձրաձայնել Արթուրին անազատության մեջ պահելու մասին: Նրանց խոսքով՝ սխալ է Արթուրին հանցագործ համարելը, քանի որ նա ընդամենը մարդկանց հաց է հասցրել:
Լրագրողների հետ զրույցում Արթուրի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, պատմեց, որ եղբայրը լուրջ առողջական խնդիրներ ունի, որոնք նրա՝ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում ավելի են սրվել: «Առողջական վիճակը վատ է, բազմաթիվ խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում` ողնաշարին մետաղներ են դրված, վիրահատությունների է ենթարկվել»,- ասաց եղբայրը:
Արթուրի ընկերներից մեկն էլ նշեց. «Նա ոչ մի վատ արարք չի արել, մի՞թե այդքան վտանգավոր է հասարակության համար, որ ազատ չեն արձակում` գոնե ստորագրությամբ»:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը, ով «Վերնիսաժ»-ում է աշխատում, հուլիսի 26-ին սնունդ էր հասցրել ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Նա կալանքի տակ է հուլիսի 31-ից:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: