Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Բերձորի ազատագրման 19-րդ տարեդարձն են նշել քաշաթաղցիներն ու քաղաք այցելած հյուրերը։
Տոնական միջոցառումներին մասնակցել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Բերձորի ազատագրումը ռազմական, քաղաքական եւ հոգեբանական կարեւոր հաղթանակ էր ամբողջ հայ ժողովրդի համար, առանց որի անհնարին կլիներ պաշտպանել մեր երկրի անկախությունն ու ազատությունը:
Նա նաեւ ընդգծել է, որ առանց Քաշաթաղի շրջանի հնարավոր չէ Լեռնային Ղարաբաղի` որպես անկախ պետության գոյատեւումը: Բակո Սահակյանը Քաշաթաղի զարգացումը համարել է համահայկական կարեւորություն ունեցող ռազմավարական խնդիր` ընդգծելով, որ պետությունը կանի հնարավորը նրա շենացման ուղղությամբ: