Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ Արաբկիր վարչական շրջանի Վ.Դավթյանի անվան զբոսայգում շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել տոնական և մարզամշակութային միջոցառում, մեծ համերգ:
Ներկայացվեցին փողային նվագախմբի, կիթառահարների և ժող. գործիքների, ինչես նաև սպորտային տարբեր մարզաձևեր ներկայացնող ցուցադրական ելույթներ:
Տոնական միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ մարդիկ Արաբկրի վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց. «Անկախության տոնը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում յուրաքանչյուր հայի համար: Այն փաստում է մեր ազգային ինքնությունը, ազատությունը և ոգու արիությունը: Նման միջոցառումների շնորհիվ է, որ մենք սկսում ենք ավելի լավ գիտակցել ազատության կարևորությունը և հասկանալ՝ ով ենք մենք և ուր ենք գնում»:
Միջոցառման լուսանկարները՝ ստորեւ.