Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Երեւանում բազմաթիվ դպրոցների դիմաց թեեւ կան հետիոտների համար նախատեսված անցումներ, սակայն դրանք բավարար չեն երեխաների անվտանգությունն ապահովելու համար: Դպրոցներին կից վերգետնյա կամ ստորգետնյա անցումների կառուցումը պարզապես անհրաժեշտություն է:
Խանջյան փողոցում գտնվող երեք դպրոցների` Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի, Ձայնի պահպանման դպրոցի եւ թիվ 3 հանրակրթական դպրոցի, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ, ինչպես նաեւ բազմաթիվ այլ դպրոցների հարակից տարածքներում անցումներն ու լուսացույցներն ընդհանրապես բացակայում են:
Yerkir.am-ի հետ զրույցում դպրոցների տնօրենները պատմեցին, որ անցումների բացակայության պատճառով եղել են պատահարներ: Քաղաքապետարան ուղարկված իրենց դիմումները մերժվել են` պատճառաբանությամբ, թե վերգետնյա անցում կառուցելն այդ հատվածներում նպատակահարմար չէ, քանզի դպրոցները գտնվում են անցումների հարեւանությամբ:
Խանջյան փողոցում գետնանցում կա Խանջյան-Վարդանանց խաչմերուկում: Բայց դպրոցից միայնակ դուրս եկած երեխան մինչեւ Վարդանանց չի քայլելու` ինչ է թե անցումով հատի փողոցը, այլ միանգամից մեքենաների միջով «ճղելու» է փողոցը, ինչն անում են մեծահասակները:
Մեկ շաբաթ է, ինչ մենք փորձում ենք պարզել, թե ո՞ր կառույցն է իրավասու զբաղվել անցումների շինարարության հարցով: Սկզբում դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչություն, հետո տրանսպորտի վարչություն, սակայն մեզ ասացին, թե քաղաքապետարանն այդպիսի խնդիրներով չի զբաղվում: Քաղաքաշինության նախարարությունում գործը գցեցին տրանսպորտի նախարարության վրա: Այստեղ մեզ ասացին, թե դա Ճանապարհաշինական վարչության խնդիրն է: Ճանապարհաշինական վարչությունն էլ ասաց, որ դիմենք քաղաքապետարան: Այդպես էլ չկարողացանք պարզել, թե ովքեր են զբաղվում անցումների խնդրով:
Երեւի կառավարության կազմն ընդլայնման կարի՞ք ունի, ասենք` կարելի է ստեղծել գետնանցումների նախարարություն: