կարևոր
12088 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-08 18:41
Արցախ Հասարակություն

Առաջին պատերազմում մեր հաղթանակը մնաց անտեր. Ալիևի հաղթանակն էլ է անտեր. Սեւակ Հակոբյան

Առաջին պատերազմում մեր հաղթանակը մնաց անտեր. Ալիևի հաղթանակն էլ է անտեր. Սեւակ Հակոբյան

Մենք պառադներ էինք անում Ստեփանակերտում․ բայց առաջին պատերազմում մեր հաղթանակը մնաց անտեր։ Այս մասին գրել է Yerevan Today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք չկարողացանք ամրացնել էդ հաղթանակը, դարձնել ժողովրդական։ Եկան նիկոլենք և քանի որ ամրացած չէր հաղթանակը, հերոսներին սկսեցին «խուռդել», Վերածննդի հրապարակում պառադները կերտողներից ու ղեկավարածներից ում կարողացան՝ տարան գերեզման, նստեցրեցին բանտեր, հանցագործի անուն կպցրին, ում կարողացան՝ գլուխները կերան։

Հաղթանակի տերերին չպահեցինք, ու անտեր մնաց հաղթանակը։

Հաղթանակը փոխեցինք բանանի գնի հետ, փոխեցինք արագաչափերը հանելու խոստման հետ, փոխեցինք ստերի, մանիպուլյացիների, խոստումների հետ, ամեն մեկը իր անհաջողությունները այլոց հաջողությունների պատճառը հանարելու հետ։ Այո, անտեր մնաց։

Ալիևի հաղթանակն էլ ա անտեր։ Նայեք իրենց զորահանդեսի կադրերը․ տրիբունայում մենակ Ալիևն ա, չկա հերոս, չկա գեներալ, չկա զինվոր․ մենակ է։ Այսինքն՝ ոնց որ մեզ մոտ պարտության սիմվոլն ա Նիկոլը, էնտեղ էլ իրենց մոտ հաղթանակի սիմվոլը Ալիևն ա, մենակ ինքը․ Ու սա ապացույցն է, որ իր հեռանալուց հետո (կարևոր չէ՝ իշխանությունից, թե կյանքից) դավաճանությամբ, խարդավանքներով ու այլնով ձեռք բերված հաղթանակը մնալու է անտեր»: