Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Տարիներ առաջ ոչ մուսուլմաններին պատկանած գույքը տարիների ընթացքում մնացել է անտեր: Գանձապետարանը և Թուրքիայի ֆինանսների նախարարությունը շարունակում է դատական հայցեր ներկայացնել հոգաբարձուների կողմից կառավարվող գույքի համար։
Ջիհաթ Արփաջըք
Բյուզանդիոն, Կոստանդնուպոլիս, Դերսաադեթ, Իստամբուլ․․․
Կայսրությունների համար մայրաքաղաք եղած այս քաղաքում տարբեր կրոնի և էթնիկ խմբերի միլիոնավոր մարդիկ էին ապրում։
19-րդ դարից ի վեր քաղաքի ոչ մահմեդական բնակչությունն սկսեց նվազել։
Հայերը, հույները և հրեաները լքեցին քաղաքը, որտեղ ապրել էին հարյուրավոր տարիներ։
Իրենցից հետո էլ շատ արժեքավոր ունեցվածք թողեցին։
Լա՛վ, իսկ ի՞նչ է պատահել «անտեր» մնացած այդ ունեցվածքին։
Այդ գույքի մեծ մասն անցել է գանձարանին։
Եթե նման անշարժ գույքի տերը չի բացահայտվում շատ երկար ժամանակ, ապա օգտագործվում է կամ վարձով տրվում այն մարդկանց կողմից, ովքեր դրա նկատմամբ իրավունք չունեն:
Նախ՝ Ստամբուլի եկամուտների վարչությունը հոգաբարձու է նշանակում մի գույքի համար, որը երկար ժամանակ անտեր է եղել։
Եթե գույքի սեփականատերը 10 տարվա օրինական ժամկետում չի ներկայանում, ապա գանձապետարանը և ֆինանսների նախարարությունը հայց է ներկայացնում դատարան և պահանջում գրանցել սեփականության իրավունքը։
Իհարկե, դատական գործերի մեծ մասի դեպքում հայցվոր չի լինում։
Քանզի նախքան «Ազգանունների մասին» օրենքի ընդունումը՝ ձեռք բերված գույքային գրանցումներում միայն դրանց սեփականատերերի և նրանց հայրերի անուններն են։
Այսինքն՝ նրանց իրականում ով լինելը հայտնի չէ։
Բազմաթիվ դատավարություններ բաց են մնում նման գույքը գանձապետարանին փոխանցելու համար։
Եվ շենքեր, և հողամասեր կան այդպես։
Հողատարածքներ, խանութներ, շենքեր, առանձնատներ։ Մեծ թվով անշարժ գույք սպասում են այն օրվան, երբ «տեր չունենալու պատճառով» կփոխանցվեն պետությանը։
Այդ գույքի մեծ մասը Բեյօղլուում է։
Արթինի դուստրը՝ Անբերը, Չուքուր թաղամասում գտնվող 27,5 քմ տարածքով խանութի սեփականատերն է, որն այժմ գործում է որպես ածխի պահեստ։ Ով է նա՝ հայտնի չէ։
Այսպիսին է Քոլօղլու թաղամասում միլիոների արժեք ունեցող քարաշեն բնակարանի ճակատագիրը։
Թեև դատարանը փնտրում է շենքի բաժնետեր Յորգիի դուստր Անգելիկիին, որևէ հույս չկա, թե նա կգտնվի։
Սարըյերի Թարաբյա թաղամասում Սուլթան Բայազետ հիմնադրամի կողմից վարձակալված 140 քմ մակերեսով, որմնաշեն սենյակով այգու բաժնետերերն են Դիմիտրիի դուստր Կատինան, Ապոստալի դուստր Մարիկան, Իզմարաղայում ամուսին Ապոստալը, Նիկոյի դուստր Ֆրոսան, Դիմիտրիի դուստր Ռոզան, Նիկոյի դուստր Կոստանտինյան։
Նմանատիպ շինություններ կան քաղաքի ասիական ափին։
Մեկը գտնվում է Սկյուտարի Իջադիե շրջանում: Գույքի սեփականատերը, ըստ երևույթին, Յակուբի դուստր Կատարինան է։
Նա ևս թուրքական ազգանուն ունի, սակայն Կատարինային ևս չեն գտել։
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net