Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին տրվել են լայն լիազորություններ, որ նա կարողանա իրականացնել կադրային լայն քաղաքականություն և ընտրել պրոֆեսիոնալ կադրեր, այլ ոչ թե առաջնորդվել խնամի-ծանոթ-բարեկամ կամ քավոր-սանիկ սկզբունքով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նաև նշեց, որ նոր կառավարությունը կարող է և պետք է իրականացնի այն խնդիրների լուծումները, որոնք ծառացած են երկրի առաջ: Շարմազանովի խոսքով` կան մի քանի առաջնահերթություններ, կառավարությունը պետք է իրականացնի շարունակական քաղաքականություն:
«Մենք չպետք է գնանք նախկին կառավարությանը քննադատելու ճանապարհով, այլ պետք է շարունակենք նախկին կառավարության ձեռքբերումները, պետք է շարունակվեն կրթական, մաքսային, հարկային բարեփոխումները: Բբնականաբար, կարևոր օրակարգային հարց են ՄՄ անդամակցումը և դրա հետ կապված 60 օրենսդրական նախաձեռնությունները, որոնք պետք է վավերացնի նոր կառավարությունը»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ կառավարության անդամների հարց չի քննարկվել, քանի որ կառավարության ձևավորման համար 20 օր ժամանակ կա:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ Հովիկ Աբրահամյանը, ստանձնելով վարչապետի պաշտոնը, իրականում ստանձնել է ԱԺ նախագահի պաշտոնից ցածր պաշտոն, նա նշեց, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը ստանձնել է բարձր պատասխանատվությամբ:
Հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ի կոալիցիա մտնելը կապ ունի Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի խնամիական կապերի հետ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց «Դուք ընդունո՞ւմ եք, որ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն քաղաքական կուսակցություններ են, դե, Կեսարն էլ Պոմպեոսի խնամին էր, հետո ի՞նչ»: